ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «Մենք մեզ գովելով՝ չենք նկատում, որ աշխարհի ամենահետամնաց պետություններից ենք»

Հրանտ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «Մենք մեզ գովելով՝ չենք նկատում, որ աշխարհի ամենահետամնաց պետություններից ենք»
06.01.2015 | 13:17

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Facebook-ի իր էջում գրել է. «Ճրագալույցի պատարագն է։ Հայերը լուրջ ավանդ ունեն քրիստոնեության տարածման գործում։ Անուրանալի։ Բայց երբեմն խառնում ենք պետությունը կրոնի հետ, ոգևորվում ու մեր դասագրքերն ու պատմությունը լցնում սուտ բաներով։ Չի կարելի պատմությունը կեղծել։
Օրինակ, աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը Օսրոենեն է։ Գոնե մի անգամ թերթեք հանրագիտարանները։ Մենք մեզ գովելով` չենք էլ նկատում, որ այսօր աշխարհի ամենահետամնաց պետություններից ենք։ Իսկ այն, ինչ արել ենք իրականում, բավական է հպարտ լինելու համար։ Բայց նման ստերը սխալ ուղերձներ են առաջինը դեպի մեզ։ Բոլորին սկսում ենք դաս տալ, մոռանալով մեզ»:

Դիտվել է՝ 7267

Մեկնաբանություններ